Ռուսաստանը պատրաստ է վերսկսել շփումները Ֆրանսիայի հետ. Պուտին
Աշխարհ
Ռուսաստանը պատրաստ է շարունակել շփումները Ֆրանսիայի հետ, եթե վերջինս համապատասխան ցանկություն ունենա։ Այս մասին ուղիղ եթերում և մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք բավական լավ, բարի, աշխատանքային հարաբերություններ ունեինք։ Ինչպես գիտեք, եղել եմ Ֆրանսիայում, պարոն Մակրոնը եկել է Ռուսաստան։ Մենք միշտ հագեցած օրակարգ ենք ունեցել երկկողմ հարաբերությունների և միջազգային հարցերի առնչությամբ։ Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը Ֆրանսիայի հետ։ Բայց ինչ-որ պահի Ֆրանսիայի նախագահը դադարեցրեց հարաբերությունները մեզ հետ։ Մենք չենք դադարեցրել, ես չեմ դադարեցրել։ Նա է դադարեցրել։ Եթե կա հետաքրքրություն, խնդրեմ, մենք պատրաստ ենք»,- ընդգծել է Պուտինը։
Նախագահների վերջին անձնական հանդիպումը տեղի է ունեցել դեռևս Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից առաջ՝ 2022 թվականի փետրվարի 8-ին։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու