Պեկինի մետրոյում գնացքներ են բախվել. ավելի քան 500 մարդ է տուժել
ԱշխարհԱվելի քան 500 ուղևոր վիրավորվել է Պեկինի մետրոյի գնացքների բախման հետևանքով, զոհեր չկան, հայտնել է Չինաստանի մայրաքաղաքի տրանսպորտի վարչությունը։
Ընդհանուր առմամբ 515 մարդ ուղարկվել է բուժհաստատություններ՝ հետազոտության համար, իսկ 102-ի մոտ հայտնաբերվել են կոտրվածքներ, ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ,
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր գերատեսչության էջում Weibo սոցիալական ցանցում, արտակարգ դեպքը տեղի է ունեցել Պեկինի ժամանակով ժամը 18:57-ին (Երևանի ժամանակով՝ 14:57-ին) Xierqi և Shengming Kexueyuan կայարանների միջև գտնվող բարձրադիր հատվածում:
Նախնական քննությունը ցույց է տվել, որ ձյան տեղումների հետևանքով` մերկասառույցը հանգեցրել է վթարային արգելակման։ Նրան հետևող գնացքը չի կարողացել ժամանակին արգելակել, ինչն էլ բախման է հանգեցրել։