Մահացել է թուրք պատգամավորը, ով հրապարակավ Ալլահին խնդրել էր պատժել Իսրայելին (տեսանյութ)
ՏեսանյութերԹուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հասան Բիթմեզը, ով անիծել էր Իսրայելին և Թուրքիայի նախագահին անվանել «պաղեստինցիների սպանության մեղսակից», մահացել է սրտի սուր անբավարարությունից։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարարությունը հինգշաբթի՝ դեկտեմբերի 14-ին, Բիթմեզի հակաիսրայելական ելույթից երկու օր անց։
Հիշեցնենք, որ նա իր ելույթում խիստ քննադատության էր ենթարկել Իսրայելին աջակցողներին։ Բիթմեզը հայտարարել էր, որ Իսրայելը և նրա դաշնակիցները շուտով կզգան Ալլահի բարկությունը։ Ավարտելով ելույթը, բայց չհասցնելով հեռանալ ամբիոնից՝ Բիթմեզը կորցրել էր գիտակցությունը և ընկել։