Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել երկխոսությունը Պուտինի հետ
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Եթե նախագահ Պուտինն ունենա լուրջ առաջարկներ և պատրաստ լինի վերսկսել երկխոսությունը, որը կհանգեցնի խաղաղ կարգավորման՝ միջազգային իրավունքի համաձայն, Ֆրանսիան միշտ կլինի այն տերությունը, որն աջակցություն կցուցաբերի և չի խնայի իր ջանքերն արդյունքի հասնելու համար», - ասել է Մակրոնը ԵՄ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։
«Իմ հեռախոսահամարը չի փոխվել»,– նշել է նա։