Ռուսաստանում ընտրություններին միջամտելու փորձերը խստորեն կճնշվեն․ Պուտին
ԱշխարհՌուսաստանում ընտրություններին միջամտելու փորձերը խստորեն կճնշվեն երկրի օրենսդրությանը համապատասխան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի ներքին գործերին ցանկացած միջամտություն կճնշվի՝ Ռուսաստանի օրենքներին համապատասխան», - ընդգծել է ՌԴ նախագահը, հավելելով, որ իշխանությունները «կպաշտպանեն մեր ժողովրդի ազատությունը, նրա ինքնիշխանությունը և ապագան ընտրելու իրավունքը»:
Պետության ղեկավարը նաև հիշեցրել է, որ «մեր երկրում իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է և միայն Ռուսաստանի ժողովուրդը»։