Աշխարհում նոր մահացու թմրամիջոց է տարածվում
ԱշխարհԱշխարհում թմրամիջոցների գլոբալ խնդիրն ավելի է մեծացել, քանի որ վտանգավոր, մեծ կախվածություն առաջացնող նյութերը սկսում են տարածվել ամենուր, գրում է The Sun-ը:
Վերջին վեց ամիսների ընթացքում գրանցվել է թմրամիջոցների հետ կապված մահերի սարսափելի աճ, որոնցից 54-ը կապված են նոր սպառնալիքի հետ, որը հայտնի է՝ որպես նիթազեններ: Այս սինթետիկ թմրանյութերը, որոնք ենթադրվում է, որ ներկրվում են արևելյան երկրներից հանցավոր կազմակերպությունների կողմից, խնդիրների առաջ են կանգնեցնում շատ համայնքներում:
Նիթազենները տեխնածին նյութեր են, որոնք ստեղծվել են օփիոիդների ազդեցությունը կրկնօրինակելու համար, ինչպիսին է հերոինը: Նրանց ուժն այնքան մեծ է, որ նրանք վաստակել են «Ֆրանկենշտեյնի թմրանյութեր» չարագուշակ մականունը։
Այս մահացու նյութերը հաճախ խառնվում են այլ թմրանյութերի հետ՝ ստեղծելով մահացու և հեշտությամբ հասանելի կոկտեյլ: Հատկապես մտահոգիչ է այն, որ մարդիկ կարող են անգիտակցաբար օգտագործել նիթազեններ, որը կարող է 300 անգամ ավելի հզոր լինել, քան մյուս այլ թմրամիջոցները, որոնք հայտնի «մարդասպան» են ԱՄՆ-ում, գրում է պարբերականը: