Իսրայելում զոհվել է Al Jazeera-ի օպերատորը
ԱշխարհԳազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի դպրոցի վրա Իսրայելի Պաշտպանության ուժերի ավիահարվածի ժամանակ սպանվել է Al Jazeera-ի օպերատոր Սամեր Աբու Դաքին, ասվում է հեռուստաալիքի X սոցիալական ցանցի հայտարարության մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ուրբաթ օրը իսրայելական ռազմաօդային ուժերը հարձակվել են դպրոցի վրա, որտեղ թաքնվել են խաղաղ բնակիչներ, և որտեղ գտնվում էր օպերատորը։
Al Jazeera հեռուստաալիքը դատապարտել է իսրայելական բանակի հարձակումը Գազայի վրա, որի արդյունքում՝ սպանվել է օպերատոր Սամեր Աբու Դաքան: Վիրավորվելուց հետո նա մահացել է հինգ ժամ անց արյան կորստից, քանի որ իսրայելցի զինվորականները շտապ օգնության մեքենաներին և բուժաշխատողներին թույլ չեն տվել հասնել նրան»,- ասվում է հրապարակման մեջ։
Al Jazeera-ն նաև կոչ է արել միջազգային հանրությանը և Միջազգային քրեական դատարանին միջոցներ ձեռնարկել Իսրայելի կառավարության հանդեպ՝ «մարդկության դեմ հանցագործությունների համար»: