Իսրայելցի ոստիկանները ծեծել են թուրք լրագրողին
ԱշխարհԻսրայելի ոստիկանությունը Արևելյան Երուսաղեմում դաժանաբար ծեծի է ենթարկել թուրքական Anadolu գործակալության ֆոտոլրագրող Մուստաֆա Ալհարուֆին, հայտնում է Anadolu-ն։
Աղբյուրի համաձայն՝ իրավապահների հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մի խումբ պաղեստինցիներ պատարագի են հավաքվել Վադի ալ Ջոզ շրջանում գտնվող Ալ-Աքսա մզկիթի մոտ։
«Ոստիկանները նախ ատրճանակները ուղղել են Ալխարուֆի վրա, իսկ հետո գետնին են տապալել լուսանկարչին՝ շարունակելով ոտքով հարվածել նրան», - հայտնում է գործակալությունը:
Բացի այդ, սահմանապահ ոստիկանների հարձակման արդյունքում՝ վիրավորվել է օպերատոր Ֆաիզ Աբու Ռամիլան։ Հաղորդվում է, որ Ալխարուֆը լուրջ կապտուկներ է ստացել դեմքին և մարմնին: Ֆոտոլրագրողը հոսպիտալացվել է։
Իսրայելի ոստիկանությունը արձագանքել է միջադեպին և աշխատանքից հեռացնել լրագրողին ծեծի ենթարկելու մեջ ներգրավված ոստիկաններին։ Դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում։