Իրանում ռուսական ինքնաթիռ է կործանվել
ԱշխարհԻրանի հարավային Ֆարս նահանգում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Օդաչուն անվնաս դուրս է նետվել, գրում է Tasnim-ը:
Fars Airports կազմակերպության գլխավոր տնօրեն Ֆախրեդդին Քեշավարզը հայտնել է, որ ռազմական ուսումնական ինքնաթիռը կործանվել է Կազերուն քաղաքից հարավ-արևելք գտնվող Փարիշան լճի շրջանում:
Քեշավարզը նշել է, որ վթարը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով՝ նշելով, որ օդաչուն անվնաս վայրէջք է կատարել արտանետման համակարգը միացնելուց հետո։
Ռուսական արտադրության նույն կործանիչների մասնակցությամբ նմանատիպ վթարներ տեղի են ունեցել Իրանի Ֆարս նահանգում 2022 թվականի օգոստոսին և Հորմոզգան նահանգում՝ 2022 թվականի սեպտեմբերին։