Մոսկվայում ավելի քան 80 ներգաղթյալի են ձերբակալել (տեսանյութ)
ՏեսանյութերՌԴ–ում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ավելի քան 80 օտարերկրացու, ովքեր փորձել են կանխել կասկածյալի ձերբակալությունը, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը։
Ոստիկանության տվյալներով՝ դեկտեմբերի 15-ին Մոսկվայի Կապոտնյա շրջանում, երբ տեղի ոստիկանը ստուգելիս է եղել վարորդի փաստաթղթերը, 21-ամյա օտարերկրյա քաղաքացին մեքենայով փորձել է փախչել՝ մի քանի մետր քարշ տալով ոստիկանին։ Ինչից հետո երիտասարդը դուրս է եկել մեքենայից և մի քանի անգամ հարվածել ոստիկանին։
Իրավախախտը ենթադրաբար էպիլեպտիկ նոպա է ունեցել, ոստիկանության աշխատակիցը նրան ցուցաբերել է առաջին բուժօգնություն և շտապօգնություն կանչել։ Տղամարդուն տեղափոխել են բուժհաստատություն, որտեղից ավելի ուշ նրան ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ բաց են թողել։
Միաժամանակ, ձերբակալվածին օգնելու ժամանակ 80-ից ավելի ագրեսիվ քաղաքացիներ մոտեցել են ոստիկանության աշխատակիցներին և փորձել են ծառայողական մեքենայի անիվները ծակել ու ազատ արձակել ձերբակալվածին։
Ոստիկանները մի քանի նախազգուշական կրակոցներ են արձակել, դրանցից ոչ ոք չի տուժել։
Ձերբակալվել եւ ոստիկանական տեղամասեր են տարվել 82 քաղաքացիներ, որոնց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների մասին արձանագրություններ («Մանր խուլիգանություն», հոդված 20.1, «Միգրացիոն օրենսդրության խախտում», հոդված 18.8)։ Ստուգվում է այդ անձանց մասնակցությունը հանցագործության կատարմանը, ասել են վարչությունում։
Ավտովարորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և իշխանության ներկայացուցչին վիրավորելու համար։ նա բերման է ենթարկվել։
Ոստիկանության աշխատակիցը չի գնացել բուժհաստատություն և շարունակել է ծառայությունը, նշել են ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչությունից։