Պուտինն առաջիկա ընտրություններում կառաջադրվի որպես անկախ թեկնածու
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2024 թվականին կառաջադրվի պետության ղեկավարի պաշտոնում որպես անկախ թեկնածու։ Այս մասին հայտարարել է «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը՝ պետության ղեկավարի պաշտոնում Պուտինին առաջադրելու նախաձեռնող խմբի նիստի շրջանակներում։
«Այսօր կազմկոմիտեի նիստում կհայտարարվի, որ նա ոչ մի կուսակցությունից հանդես չի գալու՝ ո՛չ «Եդինայա Ռոսիա»-ից, ո՛չ մեր կուսակցությունից, նա ստորագրահավաք է իրականացնելու»,- ասել է Միրոնովը։
«Եդինայա Ռոսիայի» գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակն իր հերթին լրագրողներին ասել է, որ Պուտինի շտաբը կձևավորվի այն բանից հետո, երբ ավարտվեն նրա ինքնառաջադրման բոլոր ընթացակարգերը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու