Անկարան ավարտել է բանակցությունները Վաշինգտոնի հետ՝ F-16-ների գնման շուրջ
ԱշխարհԹուրքիայի կառավարությունն ավարտել է ԱՄՆ-ի հետ չորրորդ սերնդի F-16 Block 70 կործանիչների գնման շուրջ բանակցությունները։
CNN Turk-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Նշվում է, որ Անկարան մտադիր է ամերիկյան արտադրողներից 40 ինքնաթիռ գնել։ Նաև, լրագրողների կարծիքով, Վաշինգտոնը կարող է օգնություն տրամադրել հանրապետությանը գործող ինքնաթիռների արդիականացման հարցում։
Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարն իր հերթին հույս է հայտնել, որ մոտ ապագայում կսկսվեն F-16-ների մատակարարումները երկիր։
Նա նաև հավելել է, որ Անկարան ակնկալում է Վաշինգտոնի բարձր գնահատականը՝ տարածաշրջանում «իր ուժի և դերի վերաբերյալ»։