Կիևում և Ուկրաինայի ութ այլ շրջաններում օդային տագնապ է հայտարարվել
ԱշխարհԿիևում և Ուկրաինայի ութ այլ շրջաններում օդային տագնապի ազդանշան է հնչել: Այս մասին հայտնում է Gazeta.ru–ն։
Նշվում է, որ երկրի մայրաքաղաքում և Կիևի մարզում հատուկ ռեժիմ է մտցվել։ Ավելին՝ Խարկովի և Չեռնիգովի շրջանների բնակիչները զգուշացվել են հնարավոր վտանգի մասին։
Միաժամանակ օդային տագնապի ահազանգ է հայտարարվել Սումիի, Դնեպրոպետրովսկի և Պոլտավայի շրջաննում։ Եվս երկու շրջան, որտեղ երեկոյան ազդանշաններ են հնչել, Կիրովոգրադի և Չերկասի շրջաններն են։