Հունգարիան սպառնացել է վետո կկիրառել Բուլղարիայի՝ Շենգենյան գոտուն միանալու նկատմամբ
Աշխարհ
Հունգարիան Բուլղարիային զգուշացրել է, որ վետո կկիրառի վերջինիս՝ Շենգենյան գոտուն միանալու նկատմամբ, եթե այն չչեղարկի իր տարածքով ռուսական գազի տարանցման սակագնի բարձրացման որոշումը:
Այս մասին հայտնում է News BG-ը։
«Մենք բուլղարացիներին հասկացրել ենք, որ եթե նրանք երկար ժամանակ այսպես շարունակեն և երկար ժամանակ սպառնան Հունգարիայի էներգակիրների անվտանգությանը, ապա մենք վետո կդնենք Շենգենին նրանց միանալու վրա», - ասել է Բուլղարիայի արտգործնախարար Պիտեր Սիյարտոն։
Նա հավելել է, որ Հունգարիան կվերացնի իր վետոն, հենց որ տարանցման վճարը հանվի։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու