Մեծ Բրիտանիայի վարչապետը նախազգուշացրել է ԵՄ անօրինական միգրացիայի հետևանքների մասին
ԱշխարհՄեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Հռոմում տեղի ունեցած միջոցառման ժամանակ նախազգուշացրել է ԵՄ անօրինական միգրացիայի հետևանքների մասին, եթե կոշտ քայլեր չձեռնարկվեն: Այս մասին հայտնում է Standard հրատարակությունը։
Իտալացի պահպանողականների հետ հանդիպմանը նա ընդգծել է փախստականների հետ կապված միջազգային կանոնների խստացման անհրաժեշտությունը։
«Եթե չզբաղվենք այս խնդրով, ապա թիվը միայն կաճի։ Նրանք (միգրանտները) կուլ կտան մեր երկրները»,- ասել է նա։
Վարչապետն ավելի վաղ ուշադրություն էր հրավիրել Մեծ Բրիտանիայում միգրացիայի չափազանց բարձր մակարդակի վրա։ Լոնդոնը պետք է շարունակի միջոցներ ձեռնարկել օրինական միգրացիան նվազեցնելու համար, ասել էր նա։