Գազայի հատվածում Ֆրանսիայի ԱԳՆ աշխատակից է զոհվել
ԱշխարհՖրանսիայի արտաքին գործերի նախարարության աշխատակից Էլյա Տոլեդանոն զոհվել է Գազայի հատվածում գտնվող բնակելի տան վրա իսրայելական հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Lenta.ru–ն։
Ռմբակոծության ժամանակ 28–ամյա դիվանագետը գործընկերների տանն է եղել։ Նշվում է, որ հարվածի հետևանքով զոհվել է մոտ տասը մարդ։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի պաշտպանության բանակի հարձակումը և պահանջել է պարզաբանել միջադեպի հանգամանքները։