ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Արևմուտքը ցանկանում էր քանդել նաև Ռուսաստանը․ Պուտին
ԱշխարհԽՍՀՄ-ի փլուզումից հետո արևմտյան երկրները ցանկանում էին քանդել նաև Ռուսաստանը, դեկտեմբերի 17-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարն ասել է, որ 2000-ականներին, չնայած հետախուզական և պետական պաշտոններում աշխատանքին, իրեն բնորոշ էր որոշակի միամտություն Արևմուտքի մտադրությունների հարցում։ ՌԴ նախագահը, մասնավորապես, հակված է եղել Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների բացասական վերաբերմունքը պայմանավորել առճակատման իներցիայով։
«Եվրոպական չափանիշներով այդքան մեծ երկիր՝ աշխարհում ամենամեծ տարածքով, բավականին մեծ բնակչությամբ՝ համեմատած այլ եվրոպական երկրների հետ, ընդհանրապես պետք չէ, ավելի լավ է, ինչպես առաջարկում էր ԱՄՆ-ում հայտնի քաղաքական գործիչ [Զբիգնև] Բժեզինսկին, այն բաժանել հինգ մասի և ահա առանձին այդ մասերը հպատակեցնել և օգտագործել ռեսուրսները՝ բայց ելնելով այն հանգամանքից, որ ամեն ինչ առանձին չի ունենա անկախ կշիռ, անկախ ձայն»,- պարզաբանել է պետության ղեկավարը արևմտյան առաջնորդների տրամաբանությունը։