ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել մեզ հետ․ Պուտին
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Վաշինգտոնը ստիպված կլինի հաշվի նստել Մոսկվայի հետ և շփման կետեր փնտրել։ Այս մասին նա ասել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
«Նրանք պետք է գտնեն շփման այդ կետերը, քանի որ նրանք ստիպված կլինեն հաշվի նստել մեզ հետ»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես գտնել շփման կետեր, երբ բոլոր կողմերից մեղադրանքներ են հնչում։