60-ից ավելի ներգաղթյալ է խեղդվել Լիբիայի ափերի մոտ
ԱշխարհԵվրոպա ներգաղթյալներ տեղափոխող նավը շրջվել է Լիբիայի ափերի մոտ, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի միգրացիոն գործակալությանը։
ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտնել է, որ նավը տեղափոխում էր 86 ներգաղթյալի, երբ ուժգին ալեկոծության է ենթարկվել Լիբիայի արևմտյան ափամերձ Զուվարա քաղաքի մոտ, և որ փրկվածներն ասում են, որ 61 միգրանտ է խեղդվել։
«Կենտրոնական Միջերկրական ծովը շարունակում է մնալ աշխարհի ամենավտանգավոր միգրացիոն ուղիներից մեկը», - հայտարարել է ՄԱԿ-ի միգրացիոն գործակալությունը:
Լիբիան վերջին տարիներին դարձել է Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում պատերազմներից և աղքատությունից փախչող միգրանտների հիմնական տարանցիկ կետը: