Խնդիրներ չեն եղել, հիմա կլինեն․ Պուտինը՝ Ֆինլանդիայի մասին
ԱշխարհՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո Ֆինլանդիան կարող է խնդիրներ ունենալ Ռուսաստանի հետ՝ կապված Լենինգրադի ռազմական օկրուգի ստեղծման հետ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ֆինլանդիան ներքաշեցին ՆԱՏՕ։ Ինչ է, մենք Ֆինլանդիայի հետ ինչ-որ վեճե՞ր ենք ունեցել։ Բոլոր վեճերը, այդ թվում՝ տարածքային բնույթի, 20-րդ դարի կեսերին վաղուց լուծված են», – ասել է Պուտինը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում:
«Խնդիրներ չեն եղել, հիմա կլինեն: Որովհետև մենք հիմա կստեղծենք Լենինգրադի ռազմական օկրուգը և այնտեղ կկենտրոնացնենք որոշակի զորամասեր: Սա նրանց ինչի՞ն է պետք, ուղղակի անհեթեթություն է», - հավելել է նա: