Պուտինը կայցելի Թուրքիա
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա օրակարգում է, սակայն հստակ ժամկետներ դեռ չկան, դա կախված կլինի երկու ղեկավարների ժամանակացույցից, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այն (այցը - խմբ.) օրակարգում է, շփման մեջ ենք մեր թուրք գործընկերների հետ, սակայն հստակ ժամկետներ դեռ չկան: Սա երկու նախագահների ժամանակացույցի համաձայնեցման խնդիր է», - ասել է Պեսկովը՝ խոսելով Թուրքիա այցի պլանների մասին։
Նա նշել է, որ վերջերս ՌԴ նախագահն ինքն է ասել, որ պատրաստ է նման այց կատարել։