Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել
ԱշխարհԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով, հայտնել են Հարավային Կորեայի զինված ուժերի միացյալ շտաբի պետերը: Նշվում է, որ ԿԺԴՀ-ն ավելի վաղ փորձել էր բալիստիկ հրթիռ արձակել նոյեմբերի 22-ին, սակայն արձակումը, հավանաբար, անհաջող էր։
Ավելի ուշ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից արձակված հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։ Ճապոնական NHK հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մտավախություն կար, որ Փհենյանը պատրաստվում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ փորձարկել։ Սակայն, ինչպես պարզվեց, այս անգամ խոսքը շատ ավելի փոքր հեռահարությամբ հրթիռի մասին էր։
Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ հրթիռը թռել է մոտ 570 կմ։ Դրա մեկնարկը համընկել է Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Չեն Ընի մահվան 12-րդ տարելիցի հետ։