ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները
ԱշխարհԵվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը։ Այս մասին հայտնում է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։
Հայտարարության մեջ ասվում է, որ նոր սահմանափակումները նպատակ ունեն, մասնավորապես, լրացուցիչ հարված հասցնել Ռուսաստանի Դաշնության մարտական գործողություններ վարելու կարողությանը։ Ձեռնարկված միջոցառումները նպատակ ունեն դժվարացնել նաեւ հակառուսական պատժամիջոցների շրջանցումը։
Հունվարի 1-ից ԵՄ-ն կսահմանափակի Ռուսաստանում վերամշակված կամ արտադրվող ոչ արդյունաբերական ալմաստների ներմուծումը։ Իսկ մարտի 1-ից փուլային սահմանափակումներ են մտցվելու երրորդ երկրներում վերամշակված ռուսական ադամանդի ներկրման վրա։
Պատժամիջոցների նոր փաթեթը նախատեսում է նաև Ռուսաստանի Դաշնությունից ալյումինե արտադրանքի, այդ թվում՝ մետաղալարերի, փայլաթիթեղի, խողովակների ներմուծման սահմանափակումներ։ Արգելք կա նաև հեղուկացված պրոպանի ներմուծման համար՝ 12 ամիս անցումային ժամկետով։
Բացի այդ, Եվրամիությունը պարտավորեցրել է եվրոպական ընկերություններին՝ գործընկերների հետ պայմանագրերում նախատեսել մի շարք երկակի նշանակության ապրանքների Ռուսաստան վերաարտահանման արգելք։
Հակառուսական պատժամիջոցների 12-րդ փաթեթն ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո։