«Գողե՛ր, գողե՛ր»․ Սերբիայում ցույցեր են՝ կապված ընտրությունների նախնական արդյունքների հետ (տեսանյութ)
ՏեսանյութերՍերբիայում ընտրությունների նախնական արդյունքների հետ չհամաձայնողները հավաքվել են Բելգրադում և փակել ընտրական հանձնաժողովի շենքի դիմացի փողոցը։ Մարդիկ վանկարկում են «Գողե՛ր, գողե՛ր»՝ իշխանություններին մեղադրելով ձայներ գողանալու մեջ։
Հիշեցնենք, որ Սերբիայում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական և մունիցիպալ ընտրություններ: Ձայների նախնական հաշվարկի արդյունքի համաձայն՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի գլխավորած քաղաքական ուժը հաղթում է խորհրդարանի արտահերթ ընտրությունում:
Ընտրական հանձնաժողովի համաձայն՝ «Սերբական առաջադիմական կուսակցությունը» ստացել է ձայների 49,84 %–ը: Երկրորդ տեղում է «Սերբիան ընդդեմ բռնության» ընդդիմադիր դաշինքը՝ ձայների 22,9 %–ով։ Դաշինքն իշխող ուժին մեղադրել է ընտրակեղծիքների մեջ և հայտարարել, որ երկրում քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից հետո բողոք է ներկայացնելու պետական ընտրական հանձնաժողով: