ԱՄՆ-ն կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության վերջին փաթեթի մասին
Աշխարհ
ԱՄՆ-ն դեկտեմբերի վերջին կհայտարարի Ուկրաինային հատկացվելիք օգնության նոր փաթեթի մասին, որը վերջինը կլինի Կիևի համար ամերիկացիների կողմից։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք դեռևս ծրագրում ենք օգնության մեկ փաթեթ Ուկրաինայի համար այս ամսվա վերջին», - ասել է Քիրբին՝ հավելելով, որ օգնության փաթեթը տրամադրելուց հետո ԱՄՆ-ն այլևս միջոցներ չի ունենա Ուկրաինային աջակցելու համար:
Սպիտակ տան ներկայացուցիչը հավելել է, որ առանց ԱՄՆ Կոնգրեսի՝ Ուկրաինային աջակցելու համար նոր միջոցներ հատկացնելու վերաբերյալ որոշման, Վաշինգտոնն այլևս հասանելի ռեսուրսներ չի ունենա Կիևին աջակցելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)