Hyundai-ն 10 հազար ռուբլով վաճառում է Սանկտ Պետերբուրգի իր գործարանը
ԱշխարհHyundai Motor-ը կվաճառի Սանկտ Պետերբուրգում գտնվող իր գործարանը։ Այս որոշումը կայացվել է տնօրենների խորհրդի նիստում, ասվում է ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ։
Գործարանը պարապուրդի է մատնված նախորդ տարվա մարտից։ Ներկայումս Hyundai-ն համաձայնեցնում է գործարքի մանրամասները ռուսական Art-Finance ընկերության հետ, որը նախկինում գնել էր Volkswagen-ի ռուսական ակտիվները։
Chosun Ilbo թերթի տվյալներով՝ գործարքի գումարը կկազմի մոտ 10 հազար ռուբլի։ Այս դեպքում` պայմանագրով նախատեսվում է հետգնման հնարավորություն։ Գործարանը ինքնին գնահատվում է 219 մլն դոլար։
Hyundai-ն ընդգծել է, որ չնայած գործարանի վաճառքին, իրենք կշարունակեն սպասարկել մեքենաները և Ռուսաստանում գտնվող իր հաճախորդներին։
Գործարանը կառուցվել է 2010 թվականին։ Այն արտադրում էր Hyundai Solaris, Hyundai Creta և Kia Rio մակնիշի ավտոմեքենաները։ Արտադրության ծավալը գերազանցել է տարեկան 200 հազար ավտոմեքենան։