«ԱՄՆ-ն մեզ չի դավաճանի». Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք է հայտնել, որ արևմտյան երկրները կշարունակեն օգնություն ցուցաբերել Ուկրաինային։
«Ես վստահ եմ, որ ԱՄՆ–ն մեզ չի դավաճանի, և որ Միացյալ Նահանգները լիովին կիրականացնի այն, ինչ շուրջ պայմանավորվել ենք», - ասել է Զելենսկին ԱՄՆ-ից օգնության նոր փաթեթի տրամադրման մասին, որի շուրջ Կոնգրեսը չի կարողանում համաձայնության գալ արդեն մի քանի շաբաթ։
Ուկրաինայի նախագահը նաև վստահություն է հայտնել, որ ԵՄ-ն «մոտ ապագայում» նույնպես միջոցներ կհատկացնի Կիևին։ Նրա կարծիքով՝ եթե հնարավոր չլինի համաձայնության գալ 50 միլիարդ եվրոյի փոխանցման շուրջ, ապա «այլ մեխանիզմներ կլինեն» օգնության համար։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու