Ղրղզստանում դրոշի փոփոխման նախագիծը հավանության է արժանացել
Աշխարհ
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին կայացած նիստում Ղրղզստանի խորհրդարանը հավանություն է տվել երկրի ազգային դրոշը փոխելու օրինագծին, գրում է ՌԻԱ նովոստին։
«Ժոգորկու Քենեշի (խորհրդարանի)՝ այսօր՝ դեկտեմբերի 20-ին կայացած նիստում պատգամավորները երկրորդ և երրորդ ընթերցմամբ քննարկել և ընդունել են «Ղրղզստանի Հանրապետության պետական խորհրդանիշների մասին» Ղրղզստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը»,-հայտնել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Օրինագծի նախաձեռնողներն են խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Շակիևը և պատգամավոր Ուլան Պրիմովը։ Պետական խորհրդանիշների այս տարրի փոփոխությանն աջակցել է նախագահ Սադիր Ջապարովը։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար