Միխայիլ Միշուստինը Պեկինում հանդիպում է ունեցել Սի Ծինփինի հետ
ԱշխարհՌուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, գրում է Interfax-ը։
Ռուսաստանի պատվիրակությունը դեկտեմբերի 19-ից աշխատանքային այցով Չինաստանում է։ Նախօրեին Միշուստինը հանդիպել էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանգի հետ։ Բանակցությունների արդյունքում՝ կողմերը ստորագրել են մի շարք փաստաթղթեր։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ կառավարությունը, Չինաստանում շփումների ընթացքում նախատեսվում է դիտարկել ռուս-չինական համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության զարգացումը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը և տարբեր ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի խթանմանը։