Պատրիարք Կիրիլը խոսել է Ռուսաստանում միգրանտների հետ կապված ռիսկերի մասին
ԱշխարհՄիգրանտների գործողությունները սպառնում են Ռուսաստանում միջէթնիկական և միջկրոնական խաղաղությանը։ Այս մասին հայտարարել է Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլը, ում հայտարարությունը հրապարակվել է Ռուս ուղղափառ եկեղեցու կայքում։
«Ես իսկապես հուսով եմ, որ ինձ կլսեն, կոչ եմ անում պետական պաշտոնյաներին և գործարար համայնքի ղեկավարներին հիշել, որ եթե նկարագրված միտումը շարունակվի, մենք կկորցնենք ինքներս մեզ, կկորցնենք Ռուսաստանը՝ բազմազգ պետություն, որի առանցքը ռուս ուղղափառ ժողովուրդն է»,- ասել է պատրիարք Կիրիլը Մոսկվայի թեմի հոգեւորականների ժողովում։
Նրա խոսքով՝ անցած տարվա համեմատ այս ոլորտում իրավիճակը զգալիորեն վատթարացել է։