Բրեժնևին զրկել են Դնեպրի պատվավոր քաղաքացու կոչումից
ԱշխարհՈւկրաինայում Դնեպրի իշխանությունները ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևին զրկել են քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից, Telegram-ի իր ալիքում հայտնել է քաղաքապետ Բորիս Ֆիլատովը։
«Շատ հակիրճ՝ 2023 թվականի վերջին նստաշրջանի արդյունքների վերաբերյալ։ Լեոնիդ Բրեժնևը զրկվել է «Դնեպրի պատվավոր քաղաքացի» կոչումից։ Մենք ավարտին կհասցնենք քաղաքի ապակոմունիզացիան։ Անկախ նրանից, թե ով ինչ կասի»,- գրել է Ֆիլատովը։