Ժամանակն է դադարել մտածել ՌԴ–ի փլուզման մասին․ Պուտին
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի փակվում Ամերիկայից ու Եվրոպայից և կոչ է արել նրանց հիմարություն չանել՝ ակնկալելով Ռուսաստանի փլուզումը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Ցանկանում եմ նշել, որ մենք չենք փակվում Ամերիկյան մայրցամաքից, Հյուսիսային Ամերիկայից, ԱՄՆ-ից և Կանադայից, մենք չենք փակվում եվրոպական երկրներից», - ասել է պետության ղեկավարը։
Նա նշել է, որ ժամանակն է, որ նրանք դադարեն մտածել Ռուսաստանի Դաշնության փլուզման մասին։
«Ժամանակն է, որ նրանք դադարեն հիմարություն անել և ակնկալել, որ մենք կփլուզվենք», - ասել է Պուտինը: