Պրահայի Կառլի համալսարանի տարածքում հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել
ԱշխարհԻնչպես արդեն հայտնել ենք, այսօր Պրահայի կենտրոնում գտնվող Յան Պալախի հրապարակում գտնվող Կառլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում հրաձգություն է տեղի ունեցել։ Անհայտ տղամարդը կրակ է բացել, մի քանի մարդ վիրավորվել է, կան զոհեր։ Ոստիկանությունն արագ արձագանքել է միջադեպին և վնասազերծել կրակողին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Պրահայի կենտրոնում համալսարանի վրա հարձակման հետևանքով զոհվել է 10 մարդ, կա 30–ից ավելի վիրավոր։ Նշվում է, որ դեպքի վայր է ժամանել Չեխիայի ներքին գործերի նախարար Վիտ Ռակուշանը։