Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ուզբեկստանի ԱԳՆ
ԱշխարհՌԴ դեսպան Օլեգ Մալգինովը կանչվել է Ուզբեկստանի ԱԳՆ։
Հաղորդվում է, որ Մալգինովը կանչվել է Ուզբեկստանի ԱԳՆ՝ կապված ռուս գրող, «Արդար Ռուսաստան - Հայրենասերներ - Ճշմարտության համար» քաղաքական կուսակցության համանախագահ Զախար Պրիլեպինի՝ Ուզբեկստանի տարածքը Ռուսաստանին միացնելու վերաբերյալ հայտարարության հետ։
ՌԴ դեսպանի հաղորդվել է, որ բարեկամ երկրի կուսակցության ղեկավարի նման հայտարարությունները չեն համապատասխանում երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության և դաշինքի ոգուն։
Այս հարցին արձագանքել է նաեւ ՌԴ ԱԳՆ-ն։ Նշվում է, որ Պրիլեպինի՝ Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային միգրացիայի մասին հայտարարությունները նրա անձնական կարծիքն են և չեն արտացոլում Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը։