Բրյուսելն Անկարային դիտարկում է որպես մրցակից․ Թուրքիայի ԱԳ նախարար
ԹուրքիաԹուրքիան պատրաստ է առաջ մղել ԵՄ-ի հետ ինտեգրման գործընթացը, սակայն Բրյուսելն Անկարային դիտարկում է որպես մրցակից, ոչ թե գործընկեր։ Այս մասին հինգշաբթի օրը խորհրդարանում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, նրա խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։
«Մենք վճռական ենք՝ առաջ մղելու Եվրամիության հետ ինտեգրման գործընթացը։ Այնուամենայնիվ, դրա համար անհրաժեշտ է միության կամքը <…> Ցավոք, Եվրամիությունը Թուրքիայի նկատմամբ չի ձեռնարկում նույն ոգևորիչ քայլերը, ինչ անում է մյուս թեկնածու երկրների նկատմամբ <…> Եվրամիությունը Թուրքիային դիտարկում է որպես մրցակից, ոչ թե որպես գործընկեր», - ասել է Ֆիդանը:
ԵՄ-ն, ըստ Ֆիդանի, հաշվի չի առնում Թուրքիայի անվտանգության հետ կապված մտահոգությունները, ինչը ստիպում է Անկարային «ավելի շատ տարբերակներ և այլընտրանքային ռազմավարություններ մշակել»: