Էրդողանին կվճարեն 1,7 հազար դոլար՝ որպես բարոյական փոխհատուցում
ԹուրքիաԴատարանը Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելին պարտավորեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վճարել ավելի քան 1,7 հազար դոլար՝ որպես բարոյական փոխհատուցում «անձնական իրավունքների ոտնահարման համար»։ Այս մասին Twitter սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդընը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մինչ այս քաղաքական գործիչը 2,23 հազար դոլար է ստացել Ժողովրդահանրապետական կուսակցության նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուից։
Նոյեմբերի 5-ին Քեմալ Քըլըչդարօղլուն իր տեղը զիջեց Օզելին՝ որպես Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ։