Իրանն Իսրայելին և ԱՄՆ-ին խոստացել է «փակել Միջերկրական ծովը»
ԱշխարհՔանի դեռ պատերազմը Գազայում շարունակվում է, Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պետք է սպասեն Միջերկրական ծովի և Ջիբրալթարի փակմանը: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ, գեներալ Մոհամմադ Ռեզա Նաղդին, փոխանցում է Mehr-ը։
«ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պետք է սպասեն Միջերկրական ծովի և Ջիբրալթարի փակմանը Բաբ էլ-Մանդաբից և Կարմիր ծովից հետո, եթե Իսրայելի սիոնիստական ռեժիմը շարունակի իր հանցագործությունները Գազայում ԱՄՆ-ի և արևմտաեվրոպական այլ երկրների աջակցությամբ»,– ասել է իրանցի գեներալը։