Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Իրաքի հյուսիսում
ԱշխարհԹուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը X սոցիալական ցանցում հայտարարել է Իրաքի հյուսիսում ռազմական գործողություններ սկսելու մասին՝ ընդդեմ երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրաքի հյուսիսում «զինյալների» հարձակման հետեւանքով վեց թուրք զինվոր է սպանվել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի հանդուրժի «ահաբեկչական կազմակերպությունների» ներկայությունը Սիրիայի հյուսիսում և Իրաքում։
«Անսպասելի օդային գործողություններ են իրականացվում բացահայտված թիրախների դեմ»,- ասվում է X-ի սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ։