Արգենտինայի նախագահը խոստովանել է, որ իր ամբողջ աշխատավարձը տալիս է քրոջը
ԱշխարհԱրգենտինայի նախագահ Խավիեր Միլեյն ասել է, որ չգիտի, թե որքան է վաստակում, քանի որ իր ամբողջ աշխատավարձը տալիս է քրոջը՝ Կարինային։ Այս մասին քաղաքական գործիչը խոսել է արգենտինական Canal 13 հեռուստաալիքի եթերում։
«Չգիտեմ։ Ես երբեք չեմ նայել իմ աշխատավարձի չափին, քույրս է տնօրինում իմ փողերը»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է Միլեյիի պատասխանը նախագահական աշխատավարձի չափի մասին հարցին։
Կարինա Միլեյիին անվանում են Արգենտինայի նոր նախագահի աջ ձեռքը։ Նա ուղեկցել է եղբորը երդմնակալության օրը՝ դեկտեմբերի 10-ին։ Նույն օրը Միլեյն իր քրոջը նշանակել է նախագահական գրասենյակի գլխավոր քարտուղար՝ փոխելով այն կանոնը, որն արգելում է հարազատներին պետական պաշտոններում նշանակել։