Բաթումում ուժեղ քամին ծառեր է տապալել և մեքենաներ վնասել
Լուսանկարներ
Երեկ ուշ երեկոյան ուժեղ քամի է պատուհասել Բաթումին։ Տարերքը վնաս է հասցրել քաղաքի ենթակառուցվածքին, քամին տապալել է ծառեր, վնասվել են մի քանի մեքենաներ, հայտնում է վրացական Առաջին ալիքը։
Ուժեղ քամին տների տանիքներ է պոկել, վնասվել են էլեկտրասյուներ, արտաքին լուսավորման սյուներ, ավտոբուսի կանգառներ։
Բաթումի քաղաքապետարանից հայտնել են, որ առավոտից աշխատանքներ են տարվում երեկվա աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Քաղաքային ծառայությունները շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)