Սոչիում փոթորկի հետևանքով մեկ մարդ է զոհվել
ԱշխարհՍոչիում ուժեղ քամուց ծառն ընկել է մի տղամարդու վրա, նա մահացել է, կիրակի օրը «Ինտերֆաքս»-ին հայտնել են իրավապահ մարմինները։
«Մոսկվայի մարզի բնակիչը զոհվել է ծառի տապալման հետևանքով ՀԼԿԵՄ 60-ամյակի փողոց, 10 հասցեում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Կրասնոդարի երկրամասի դատախազության մամուլի ծառայությունից «Ինտերֆաքս»-ին հաստատել են տեղեկությունը։ «Սոչիի Կենտրոնական շրջանի դատախազությունը հետաքննություն է կազմակերպել միջադեպի պատճառների կապակցությամբ, ինչպես նաև իր հսկողության տակ է վերցրել նախաքննությունը»,- հավելել են վարչությունից։