Բելգրադում ընդդիմության կողմնակիցները կոտրել են քաղաքային վարչակազմի շենքի դուռը
ԱշխարհՍերբիայում ընդդիմության կողմնակիցները, որոնք համաձայն չեն երկրում դեկտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքների հետ, շրջափակել են Բելգրադի վարչակազմի շենքը և փորձել ներս մտնել, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հաղորդվում է, որ նրանք կոտրել են շենքի դուռը։
«Սերբիան ընդդեմ բռնության» դաշինքի կողմնակից ցուցարարները դրոշակաձողերով կոտրել են դուռը, ջարդել են նաև պատուհանը և սկսել են ներս նետել քարեր ու գարեջրի տարաներ։ Միաժամանակ ոչնչացրել են տեսախցիկները։ Խռովարարները սկսել են նաև ջահեր վառել։