Ղրղզստանի վարչապետն առաջարկել է հարուստների համար բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը
ԱշխարհՀարուստ քաղաքացիների համար անհրաժեշտ է բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Այս մասին հայտարարել է Ղրղզստանի վարչապետ Ակըլբեկ Ջապարովը, փոխանցում է Sputnik Ղրղզստանը։
Նրա կարծիքով՝ դա համապատասխանում է կապիտալիստական հասարակության նորմերին։
«Մենք կապիտալիզմ ենք կառուցում։ Հարուստներն այսուհետ կվճարեն հարուստի պես։ Ակնկալվում է, որ նրանք ավելի արագացված տեմպերով կբարձրացնեն սակագները»,- ասել է Ջապարովը։
Միաժամանակ, նա նշել է, որ հեռավոր և բարձր լեռնային շրջանների բնակիչները կունենան իրենց սակագինը։
«Բայց էներգետիկ արդյունաբերությունը պետք է աստիճանաբար հասնի ինքնարժեքի և եկամտաբերության: Հակառակ դեպքում՝ ներդրողները չեն գա էներգետիկայի ոլորտ։
Նախարարների կաբինետը պատրաստ է օգնել կարիքավորներին, ունենք մոտ 200 հազար ընտանիք։ Մենք պատրաստ ենք նրանց սուբսիդիաներ տրամադրել, բայց մնացած 1,2 միլիոն ընտանիքները կամաց-կամաց պետք է ընտելանան սակագնի բարձրացմանը»,- հավելել է Ջապարովը։