Շոյգուն հայտարարել է Մարյինկայի գրավման մասին
Աշխարհ
Ռուսական զորքերը լիովին վերահսկողություն են հաստատել ԴԺՀ–ի Մարյինկայի վրա, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պաշտպանության նախարարության ղեկավարը նշել է, որ Մարյինկայի գրավումը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կերպով պաշտպանել Դոնեցկը Ուկրաինայի Զինված ուժերի կրակից։ Շոյգուն ասել է նաև, որ մարտերում հատկապես աչքի են ընկել 150-րդ դիվիզիայի զինծառայողները։
Պուտինն արձագանքել է՝ խնդրելով ջերմագույն շնորհավորանքներ և երախտագիտության խոսքեր փոխանցել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Մարյինկայի գրավման գործում։
Նա նշել է, որ Մարյինկայի գրավման մասնակիցներն արժանի են պետական պարգեւների։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու