Սիրիայում Իսրայելի հարձակման հետևանքով ԻՀՊԿ խորհրդական է զոհվել
ԻրանԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խորհրդականը սպանվել է երկուշաբթի օրը՝ իսրայելական հրթիռային հարձակման հետևանքով սիրիական Դամասկոսի արվարձաններում, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
«Մի քանի ժամ առաջ Դամասկոսի արվարձաններում իսրայելական հարձակման ժամանակ սպանվել է Սեյեդ Ռազի Մուսավին՝ հայտնի որպես Սեյեդ Ռազի, Սիրիայում ԻՀՊԿ-ի փորձառու և ամենահին խորհրդականներից մեկը», - ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ Սեյեդ Ռազին իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դաշնակիցն էր, ով սպանվել էր 2020 թվականի հունվարին Իրաքում ԱՄՆ-ի հրթիռային հարձակման հետևանքով։