ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը տեղի կունենա Մոսկվայում 2024 թվականի մայիսին
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հոբելյանական գագաթնաժողովն անցկացնել հաջորդ տարվա մայիսին Մոսկվայում։ Այս նախաձեռնությունը նա հնչեցրել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում իր ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ 2024 թվականին ԵԱՏՄ-ն կդառնա տասը տարեկան։
«Մենք այժմ նեղ ձևաչափով պայմանավորվել ենք հոբելյանական միջոցառմանը նվիրված գագաթնաժողովը 2024 թվականի մայիսին անցկացնել Մոսկվայում»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ այդ գագաթնաժողովը սերտ և համատեղ աշխատանքի նոր տասնամյակ կբացի ինտեգրացիայի խորացման և ԵԱՏՄ երկրների քաղաքացիների բարեկեցության ու կյանքի որակի բարելավման համար: