Սերբիայում վերսկսվել են բողոքի ցույցերը
ԱշխարհԲելգրադում վերսկսվել են բողոքի ցույցերը։ «Պայքար» ուսանողական կազմակերպության ընդդիմության շուրջ 1,5 հազար կողմնակիցներ արգելափակել են երթեւեկությունը Սերբիայի մայրաքաղաքի երկու կենտրոնական փողոցներում։ Նրանք ցույցեր են անցկացնում հանրապետության արտաքին գործերի և պետական կառավարման նախարարությունների շենքերի մոտ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նախօրեին, ըստ պաշտոնական տվյալների, մոտ 2,5 հազար ցուցարարներ փորձել են գրոհել քաղաքի վարչակազմի շենքը։ Նրանք հանել են դռներն ու ջարդել քաղաքապետարանի ապակիները, փակել որոշ փողոցներ և վանկարկել «Վուչիչը գող է»։ Ցուցարարները դժգոհ են երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, որոնք հաղթել է Ալեքսանդր Վուչիչը։ Ընդդիմությունը իշխանություններին մեղադրում է արդյունքները կեղծելու մեջ և պահանջում է վերահաշվարկ։