Անցնող տարին ԱՊՀ-ի համար եղել է բացառիկ ակտիվ և հագեցած. Պուտին
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ օրվա ընթացքում Սանկտ Պետերբուրգի մշակութային վայրեր կատարած այցի ընթացքում ԱՊՀ երկրների գործընկերների հետ ակտիվորեն քննարկել է երկկողմ և միջազգային հարցեր։
«Դահլիճից դահլիճ շարժվելով՝ ձեզանից յուրաքանչյուրը, այդ թվում՝ ես, հանգամանորեն խոսեցինք երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ընթացիկ գործերի մասին և կարծիքներ փոխանակեցինք միջազգային հարցերի շուրջ»,- ասել է Պուտինը։
«Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ մենք միմյանց հետ շփվում ենք ողջ օրվա ընթացքում և շատ արդյունավետորեն»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ անցնող տարին ԱՊՀ-ի համար եղել է բացառիկ ակտիվ և հագեցած։
«Ռուսաստանի նախագահության առաջնահերթ խնդիրն է մեր ժողովուրդների միջև սերտ կապերի պահպանումն ու ամրապնդումը, բարեկամության և բարիդրացիության հարաբերությունների զարգացումը ԱՊՀ ողջ տարածքում»,- հավելել է ՌԴ նախագահը։