Ֆրանսիան արտաքսում է երկու ադրբեջանցի դիվանագետի․ Ադրբեջանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ
ԱշխարհՖրանսիան ի գիտություն է ընդունում Ադրբեջանի կողմից ընդունված որոշումը՝ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան դիվանագիտական անձնակազմի երկու անդամներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու վերաբերյալ։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ–ի կողմից տարածված հայտարարության մեջ։
Փարիզը հերքել է Բաքվի մեղադրանքները և հայտնել է, որ արտաքսում է երկու ադրբեջանցի դիվանագետի՝ ի պատասխան Ադրբեջանի գործողությունների։
Այս փաստերի մասին տեղեկացնելու համար այսօր Ֆրանսիայի ԱԳՆ է կանչվել երկրում Ադրբեջանի դեսպանը։