Լավրովը հայտարարել է Զելենսկու՝ «խաղաղության բանաձեւի» շուրջ գաղտնի հանդիպման մասին
ԱշխարհՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «խաղաղության բանաձեւի» շուրջ գաղտնի հանդիպման մասին՝ արևմտյան և զարգացող երկրների մասնակցությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Լավրովն ընդգծել է, որ հանդիպմանը տեղեկատվական արտահոսք չի եղել։ Սակայն որոշ երկրներ մերժել են հրավերը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի Դաշնության մերձավոր դաշնակիցները պարտավոր չեն գաղտնիք պահել Ռուսաստանի հետ կապված հարցերը։
Լավրովի խոսքով, նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հունվարին ևս մեկ հանդիպում անցկացնել, իսկ փետրվարին՝ խաղաղության գագաթնաժողով՝ հաստատելու Զելենսկու բանաձևը։